Բոգոտայում պայթյունն առևտրի կենտրոնում 3 մարդու կյանք է խլել
INTERNATIONAL NEWSԿոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, զոհերից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան: 11 մարդ վնասվածքներ է ստացել:
«Ես ցավով հայտնում եմ, որ Andino-ում ռումբի պայթյունի հետևանքով 3 կին է զոհվել»,- գրել է նա:
Նա տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել: Ականատեսները պատմել են, որ պայթյունը տեղի է ունեցել առևտրի հայտնի համալիրի երկրորդ հարկի զուգարանում:
Տեղական Caracol ռադիոյի հաղորդմամբ՝ բոլոր զոհերը 23-31 տարեկան կանայք են:
Սոցցանցերի օգտատերերն արդեն հեշթեգ են ստեղծել հաջակցություն Andino-ում պայթյունի զոհերի և տուժածների՝ #BogotáEstoyContigo («Բոգոտա, ես քեզ հետ եմ»):
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



