Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
INTERNATIONAL NEWSՀունիսի 18-ին Ֆրանսիայում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Հարցումների համաձայն` ընտրություններում ֆավորիտ է համարվում նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» կուսակցությունը: Մի շարք սոցիոլոգիական կառույցներ չեն բացառում, որ «Առաջ»-ն ու դաշնակից ուժերը Ազգային ժողովում կստանան 577 մանդատից 470-ը, փոխանցում է DW-ն:
Իսկ ահա պահպանողականներին ու սոցիալիստներին Ֆրանսիայում, ամենայն հավանականությամբ, պարտություն է սպասվում: «Ազգային ճակատ»-ը խորհրդարանում կարող է ստանալ 10-15 մանդատ: Դրա առաջնորդ Մարին Լը Պենը կարող է հաղթել իր շրջանում եւ առաջին անգամ անձամբ Ազգային ժողովում հայտնվել:
Դիտորդները կրկին ընտրողների ցածր մասնակցություն են կանխատեսում: Առաջին փուլում ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից մի փոքր ավելի էր:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



