ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ռուսաստանին կոչ են արել համակարգել գործողություններն արևմտյան կոալիցիայի հետ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի անդամ երկրները գտնում են, որ Ռուսաստանը պետք է Սիրիայում իր ջանքերը կենտրոնացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ և համակարգի գործողություններն արևմտյան կոալիցիայի հետ: Վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին նշված է Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ճգնաժամի լուծման վերաբերյալ բանաձ ևի տեքստում: «Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կոչ ենք անում անհապաղ դադարեցնել հարձակումները սիրիական ընդդիմության և խաղաղ բնակչության դեմ և կենտրոնացնել պայքարը ԻՊ-ի դեմ պայքարում, ինչպես նաև միավորել ջանքերը միջազգային կոալիցիայի հետ, որը պայքարում է ԻՊ-ի դեմ, և նպաստել հասելու հակամարտության լուծմանը քաղաքական ճանապարհով»,- նշված է բանաձևի մեջ:
Դաշինքի 28 երկրների ներկայացուցիչների կարծքիով, ռուսական գործողությունները Սիրիայի տարածքում կարող են բարդացնել իրավիճակը:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ինսկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանդիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելիքան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծել են ծովից:



