Ողբերգական դեպք Եղվարդում, տղամարդն ընկել է կոմբայնի տակ եւ մահացել (ֆոտո)
SOCIETYԿոտայքի մարզի Եղվարդում այսօր՝ հունիսի 18-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել: Վրաերթի հետեւանքով մահացել է Եղվարդի 36-ամյա բնակիչը՝ Սարգիսը: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը կոմբայնի տակ է ընկել ու մահացել:
Սաֆարյան փողոցում կոմբայնի վարորդը այն վարելիս արգելքի է հանդիպել, ապա մեքենայի շարժիչը չանջատած՝ իջել է եւ փորձել է արգելքը վերացնել, այդ պահին կոմբայնը առաջ է շարժվել եւ վրաերթի ենթարկել Սարգիսին: Դեպքից հետո կոմբայնի վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:
NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին: Նշված դեպքով կատարվում է քննություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



