Աֆղանստանի արևելքում տասնյակ մարդիկ են տուժել 5 մահապարտի իրականացրած հարձակումից
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի արևելյան Պակտիա նահանգի Գարդեզ քաղաքում հունիսի 18-ին հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնակայանի վրա, ինչի հետևանքով առնվազն 5 ոստիկան է զոհվել, ևս 18 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով տեղի իշխանությունները, հարձակումն իրականացվել է միանգամից 5 մահապարտի կողմից: Այն սկսվել է կիրակի վաղ առավոտյան և շարունակվում է մինչ այժմ:
Նախ մահապարտներից մեկը պայթեցրել է ականապատ մեքենան, որը կայանված է եղել ոստիկանության կենտրոնակայանի մուտքի մոտ: Այնուհետև ոստիկանության շենքի տարածք է ներխուժել 4 այլ գրոհային, որոնք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամիստական արմատական շարժումը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



