Իրանը և Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում
INTERNATIONAL NEWSԻրանը և Չինաստանը կիրակի առավոտյան համատեղ զորավարժություն են սկսել Պարսից ծոցում: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Զորավարժությունն անց է կացվում Պարսից ծոցում իրանական և ամերիկյան ուժերի միջև սրված լարվածության ֆոնին և կարող է Վաշինգտոնի համար լինել մտահոգության առարկա, գրում է Reuters գործակալությունը:
Վերջին ամիսներին ամերիկյան ռազմածովային նավատորմը մեղադրել է Իրանի ռազմածովային ուժերին Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան նավերին մոտենալու համար արագ հարձակման նավեր ուղարկելու մեջ:
Զորավարժությանը մասնակցող նավերի թվում է մեկ իրանական կործանիչ և երկու չինական կործանիչներ: Այն տեղի կունենա Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում: Զորավարժությանը մասնակցելու է Իրանի ռազմածովային ուժերի մոտ 700 ներկայացուցիչ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



