Թուրքիայում թունավորված զինվորականների թիվը գերազանցել է 730-ը
INTERNATIONAL NEWSԹուրքիայում սննդային թունավորումից ավելի քան 730 զինծառայող է հոսպիտալացվել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով թուրքական աղբյուրը, այս մասին հետևում է տեղի դատախազության հայտարարությունից:
Աղբյուրի տվյալներով` Մանիսա շրջանի բանակային զորամասերից մեկում զինվորականները սկսել են բողոքել ճաշից հետո տհաճ զգացողության մասին: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Այժմ նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում:
Թուրքական դատախազության տվյալներով` միջադեպի հետաքննության շրջանակներում 21 մարդ է ձերբակալվել: Նախնական տվյալներով` թունավորման պատճառ կարող էր հանդիսանալ վարակը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 500 թունավորվածի մասին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



