Քուվեյթի դատարանը չեղարկել է երկրի դեմ «թշնամական գործողություններ» ձեռնարկած տղամարդու մահապատիժը
INTERNATIONAL NEWSՔուվեյթի բարձր դատարանը չեղարկել է «թշնամական» խմբավորմանն անդամակցող տղամարդու մահապատիժը, հաղորդում է KUNA-ն:
«Աբդալլահի բջիջը», որը Քուվեյթի հավաստմամբ կապված է Իրանի եւ լիբանանյան «Հըզբոլլահ»-ի հետ, բացահայտվել է 2015 թվականին: Իրանն ու Լիբանանը հերքում են նշված խմբավորման հետ կապերը:
Տարեսկզբին 23 մարդ մեղավոր է ճանաչվել Քուվեյթի դեմ «թշնամական գործողությունների» եւ ապօրինի զենք կրելու մեջ:
Կիրակի երկրի Վճռաբեկ դատարանը չեղարկել է դատապարտյալներից մեկի մահապատիժը: Դատարանը մեղմացրել է նաեւ մեկ այլ դատապարտյալի դատավճիռը`ցմահ բանտարկությունը փոխարինելով 15 տարվա ազատազրկմամբ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



