Վթար Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին
SOCIETYՀունիսի 17-ին, ժամը 13:39-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում «Mitsubishi Airtrek» մակնիշի 34 MN 690 պետհամարանիշերով ավտոմեքենան (վարորդ Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, այնուհետեւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւոր՝ 1991 թ. ծնված Լ. Չ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



