Շտուտգարտի օդանավակայանում 180 հոգու տարհանել են ինքնաթիռում ահաբեկչության վտանգի պատճառով
INTERNATIONAL NEWSԳերմանիայի «Շտուտգարտ» օդանավակայանում ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի պատճառով տարհանել է Bulgaria Air ավիաընկերության ինքնաթիռի 180 ուղևորի: Այս մսին հայտնում է Корреспондент-ը` հղում անելով դաշնային ոստիկանության ներկայացուցչին:
Գերմանական լրատվամիջոցների տվյալներով` ուղևորներից մեկը սահմանապահ ծառայության աշխատակցին հայտնել է, որ մեկ այլ ուղևոր ահաբեկչություն է նախապատրաստում օդանավում: Դրանից հետո օդանավը տարհանել են և շների օգնությամբ ստուգել նրանց ուղեբեռը:
Ստուգումների արդյունքում ինքնաթիռում որևէ կասկածելի առարկա չի հայտնաբերվել: Ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Դեռևս պարզ չէ` արդյոք վտանգն իրական էր, թե կեղծ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



