Մակրոնի կուսակցությունը հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը հաղթել է Ազգային ժողովի ընտրություններում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ի տվյալները:
Կուսակցության ներկայացուցիչները ստացել են խորհրդարանի ստորին պալատի 577 մանդատներից 308-ը, եւս 42 մանդատ բաժին կհասնի նրանց դաշնակից MoDem կուսակցության անդամներին:
Այսպիսով, Մակրոնի կուսակցությունն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կունենա:
«Հանրապետականներ» կուսակցությունը 113 պատգամավորական մանդատ է ստացել, Սոցիալիստական կուսակցությունը՝ 29, «Դեմոկրատների եւ անկախների միությունը»՝ 18, Ժան-Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիա»-ն՝ 17, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը՝ 10, Մարին Լը Պենի «Ազգային ճակատը»՝ 8 մանդատ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



