Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հեռացվել են լաչառություն չանելու համար

POLITICS

Նախօրեին Երկիր Ծիրանի կուսակցությունը Երևանի ավագանու խմբակցության երկու անդամների անվստահություն է հայտնել ու առաջարկել դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները: Ըստ կուսակցության տարածած ինֆորմացիայի, երկու անդամները ՝ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը անվստահություն են առաջացրել կուսակցության վարքագծից, թիմային աշխատանքին և գաղափարախոսությունից շեղվելու համար: 

Ի՞նչ գաղափարախոսության կամ թիմային աշխատանքի մասին է խոսքը, ո՞րն է այդ գաղափարախոսությունը, որտե՞ղ է այն արտահայտվել, որ նույնիսկ դրանից շեղվողներ են հայտնվել: Փորձեցինք փնտրել այս հարցերի պաշտոնական պատասխանները, ոչինչ չգտանք ու Երկիր Ծիրանիի կարճատև գործունեության մանրամասները վերլուծելով առաջարկում ենք իրավիճակի մեր պատկերացումը:

«Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի կողմից ավագանու նիստերի ընթացքում բավարար ուժգնությամբ չգոռալու, օրակարգից դուրս հարցեր չտալու, իսկ մինչ այդ ՝ իշխանության նկարներով խրտվիլակները վառելու և ափսեները ջարդելու ընթացքում թերանալու կապակցությամբ 17.06.2017 թվականին հրավիրվել է կուսակցության գործադիր մարմնի, քաղաքական հանձնաժողովի, կանանց խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ նիստ: Տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Պետրոսյանից ու Պարակշիևից պահանջվել է պատասխանել իրենց առաջադրված մեղադրանքներին: Մասնավորապես այն հարցին ՝ թե ինչու ավագանու արտահերթ նիստի ժամանակ նրանք չեն բղավել Փոստանջյանի հետ միաժամանակ, մեղադրյալները նշել են, թե մրսած են ու կոկորդի ցավ ունեն:

Սա այն դեպքում, երբ դրսում ամառ է, շոգ, +35 աստիճան: Փոստանջյանը առաջարկել է նրանց Strepsils հակաբորբոքային հաբեր կոկորդի համար, ինչից մեղադրյալները հրաժարվել են, նշելով ՝ թե ալերգիա ունեն դեղերից: Դրանից օրեր առաջ էլ, երբ պետք է այրվեին ու ջարդվեին իշխանության ներկայացուցիչների նկարներով խրտվիլակներ ու ափսեներ, Պետրոսյանը ու Պարակշիևը կաշկանդվել են անել դա, նշելով, որ չեն ծխում, հետևաբար կրակայրիչ չունեն, իսկ ափսեները ջարդելու ժամանակ նշել են, որ սնահավատ չեն ու չեն կարծում, թե ափսեներ ջարդելով չարը կխափանվի: Միաժամանակ, նիստերից մեկի ընդմիջման ժամանակ, Պետրոսյանն ու Պարակշիևը ձեռքով բարևել են ԵԼՔ ավագանու անդամներից մեկին, այն դեպքում, երբ կուսակցության առաջնորդ Փոստանջյանը քանիցս պնդել է, որ ԵԼՔ-ը ստեղծված է իշխանության կողմից:

Պետրոսյանին ու Պարակշիևին առաջարկվել է կտրել այն ձեռքը, որոնցով նրանք բարևել են կեղծ ընդդիմադիրներին, սակայն նրանք կրկին հրաժարվել են: Հաշվի առնելով այս ամենը, Պետրոսյանին և Պարակշիևին առաջարկվել է թողնել ավագանու անդամի լիազորությունները: Ավագանու անդամների թափուր անդամների ներգրավման համար կհայտարարվի լրացուցիչ»:

 

Զարաթուշտրա 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank