Ե՞րբ է սուրճն օգտակար
LIFEՇատերի համար սուրճը դարձել է թարմություն և առույգության խորհրդանիշը: Այն հեռացնում է հոգնածությունը, սակայն, օգուտից բացի այն կարող է նաև վնասել օրգանիզմին:
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետազոտություններ:
Գիտնականները հայտնաբերել են սուրճի միանգամից երկու օգտակար հատկություններ. ըստ հետազոտության, ովքեր ամեն օր առնվազն մեկ բաժակ սուրճ են խմում, 8% -ով ավելի քիչ են տառապում շաքարային դիաբետով, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն օգտագործում: Դրանից բացի, մոտավորապես 26%-ով նվազում է երիկամներում քարերի հայտնաբերման հավանականությունը:

Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամեն օր սուրճ խմող մարդիկ, ավելի քիչ են տառապում լյարդի քաղցկեղով:
Ֆինլանդացի գիտնականներն էլ պնդում են, որ սուրճը նաև լավ հակադեպրեսանտ է: Օրական մոտ 800 մլ սուրճ խմելով, կարելի է 77 %-ով նվազեցնել դեպրեսիայի առաջացման ռիսկերը:

Այս ամենի հետ մեկտեղ սուրճն օժտված է նաև բացասական հատկություններով:
Այն առաջացնում է կախվածություն, նպաստում է օրգանիզմից կալցիումի հեռացմանը:
Մասնագետները խորհուրդ են տալիս սուրճը խմել միայն այն ժամանակ, երբ իսկապես դրա կարիքն ունեք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



