Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են կենդանակերպի տարբեր նշանների տղամարդիկ սրտեր կոտրում

LIFE

Խոյ

Խոյը շատ պարզ և ճշմարիտ է և չի սիրում երկարացնել։ Եթե Դուք ձանձրացրել եք նրան, և նա մեկ ուրիշին է գտել, ապա ձեր հարաբերությունների վերջն եկել է։ 
Իսկ եթե Խոյը կորցրել է հետաքրքրությունը, այն շատ դժվար է վերականգնել կամ կրկին բոցավառել կրքի կայծը։ Խոյն առաջնորդվում է «հետդարձի ճանապարհ չկա» սկզբունքով, և դա կարող է ամենից շատ խոցել։ 

Ցուլ

Ցուլի կյանքում ամենակարևոր մարդն ինքն է՝ Ցուլը։ Այն փաստը, որ նա կարևորում է իր անձը, կարող է հարաբերությունների ավարտի պատճառ լինել։ Երբեք մի սպասեք, որ Ցուլը որևէ փորձեր կանի հարաբերությունները վերականգնելու համար։ Ավելի դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ նա այնքան համառ է, որ հրաժարվում է պայքարել և պարզապես բաց է թողնում իրավիճակը։ 

Երկվորյակներ

Երկվորյակները փորձում են հասկանալ, թե ինչ են ուզում իրականում, և դա դանդաղեցնում է բաժանման գործընթացը։ Սակայն եթե դուք բաժանվել եք, մի կարծեք, որ Երկվորյակները կանհետանան Ձեր կյանքից։  Այս տղամարդիկ մինչև վերջին արյան կաթիլը կքամեն Ձեզ, և Ձեզ կթվա, թե ցավը երբեք չի ավարտվի։ Միևնույն ժամանակ, Երկվորյակներն իրենց այնպես են պահում, կարծես ոչինչ չի պատահել՝ ցուցադրելով, թե որքան զվարճալի են անցկացնում ժամանակն առանց Ձեզ։

Խեցգետին

Երբ Խեցգետնի հետ հարաբերություններն ավարտված են, իսկական տանջանք է դառնում տեսնել այն, թե ինչի է վերածվում այս տղամարդը։ Դուք միանգամից կցանկանաք վերադառնալ նրա մոտ, Ձեր խիղճը կտանջի Ձեզ, որովհետև Դուք ոչնչացրել եք նրան, ում իսկապես սիրել եք։  Խեցգետինները հեշտությամբ են ցուցադրում իրենց էմոցիաները, սակայն տեսնել իրենց տանջանքները՝ ծանր տեսարան է, և ցանկացած մարդու սիրտ կարող է կոտրել։ 

Առյուծ

Առյուծը չի կարող ապրել առանց հանդիսատեսի։ Նա, հավանաբար, տեսարան կսարքի բոլորի աչքի առաջ, ինչն էլ կտոր-կտոր կանի  Ձեր սիրտը։ Քանի որ Առյուծը միշտ շատ երկրպագուներ ունի, նա նոր հարաբերություններ կունենա մինչև Դուք դրա մասին կիմանաք։ Դուք դեռ երկար ժամանակ եք մտորելու և փորձելու հասկանալ, թե որտեղ եք սխալվել։ Թեև Դուք ոչ մի սխալ չեք գործել, միևնույն է ՝ դա չի մեղմի Ձեր ցավը։ Նոր ընկերուհի գտնելուն պես, նա կսկսի պատմել, թե որքան լավն է իր նոր ընտրյալը, և Դուք կզգաք, թե ինչպես հրաշեկ դանակը խրվեց Ձեր սիրտը։ 

Կույս

Հավանաբար Կույսը նույնիսկ չի նկատում, թե որքան է վիրավորում Ձեր զգացմունքները։ Իր ընկալմամբ նա փորձում է օգնել Ձեզ իր քննադատությամբ և խորհուրդներով։ 
Նա ամբողջությամբ կսուզվի աշխատանքի մեջ և աստիճանաբար ավելի քիչ ժամանակ և ուշադրություն կտրամադրի Ձեզ։ Քանի որ նա իսկապես լավ չի հասկանում, թե ինչ է անում, բաժանումը կլինի դանդաղ և ցավոտ։ Նա կկոտրի Ձեր սիրտը՝ ամուսանանալով իր կարիերայի հետ, և ավելի լավ կլինի, որ Դուք առաջինն իրեն լքեք։

Կշեռք

Կշեռքներն իսկապես չեն ցանկանում կոտրել Ձեր սիրտը, սակայն եթե զգում են, որ հարաբերությունները մոտեցել են տրամաբանական ավարտին, ստիպված կլինեն դա անել։ 
Կշեռքներին բարդ է շարունակել շփումը, եթե նրանք չեն ստանում պատշաճ ուշադրություն։ Նրանք երկար են տատանվելու՝ մտածելով մնալ, թե հեռանալ՝ հասցնելով Ձեզ հուսահատության, մինչև որ Դուք ինքներդ կպահանջեք որոշում կայացնել։ Դուք դեռ երկար եք ուշքի գալու բաժանումից հետո։ Սակայն կորստի ողջ ցավը վերապրելուց հետո Կշեռքը կդառնա Ձեր լավագույն ընկերը։ 

Կարիճ

Կարիճները սիրում և ատում են ամբողջ հոգով։ Դուք չեք ցանկանա վիճել Կարիճի հետ, քանի որ վեճի ժամանակ նա կարող է խայթել Ձեզ որքան հնարավոր է ցավոտ, և դա նրան հաջողվում է։ 
Կարիճը պատրաստ է ասել ամենավիրավորական խոսքերը, և դա կկոտրի Ձեր սիրտը, քանի որ Դուք գիտեք, որ Կարիճը չի ստում։ Եթե Դուք անում եք այն, ինչը Կարիճը չի ընդունում, նա առանց կասկածի մեկընդմիշտ կհեռանա Ձեր կյանքից, սակայն մինչ դա կոչնչցանի բոլոր ջերմ զգացմունքները, որոնք Դուք տածել եք նրա հանդեպ։

Աղեղնավոր

Եթե Աղեղնավորի հետ հարաբերություններում խնդիրներ են ծագել, մի զարմացեք, եթե մի օր՝ տուն վերադառնալիս, չգտնեք նրան։ Դուք նրա կողմից ոչ մի բացատրություն կամ արդարացում  չեք լսի, և հենց այդ անորոշությունը կկոտրի Ձեր սիրտը։
Եթե Ձեր միջև մշտական կոնֆլիկտներ են ծագում, Աղեղնավորը անմիջապես կհավաքի ճամպրուկը և կփախչի։ Եթե նա հանդիպի մեկ ուրիշ կնոջ, Դուք նրանից նույնիսկ հրաժեշտի խոսք չեք լսի, քանի որ նա չափազանց անխոհեմ է իր որոշումներում։

Այծեղջյուր

Այծեղջյուրի հետ հարաբերություններում հաճախ խնդիրներ են լինում նրա պատճառով, և ոչ թե Ձեր։ Հավանաբար, նա Ձեզ հետ է, որովհետև չի ցանկանում միայնակ մնալ, սակայն դեռ չի մոռացել իր նախկին սիրեցյալին։
Շատ դժվար է կիսել սիրտը այն մարդու հետ, ում մոտ այն դեռ զբաղված է։ Եվ եթե դա իսկապես այդպես է, ապա նա միշտ համեմատականներ կանցկացնի ձեր միջև։
Ամենատհաճն այն է, որ Դուք փորձելու եք համապատասխանել այն չափանիշներին, որոնք պատահաբար սահմանել է նրա նախկին ընկերուհին, իսկ ուրվականի  հետ մրցելն իսկապես բարդ է։ 

Ջրհոս

Ջրհոս տղամարդիկ սովորաբար սառն են ու անզգա և, հավանաբար, կկոտրեն Ձեր սիրտը դավաճանելով ։ 
Ջրհոսները երկարատև հարաբերություններ չեն սիրում, քանի որ շատ արագ ձանձրանում են։ Հաճախ նրանք նույնիսկ չեն բարեհաճում ասել, որ ցանկանում են վերջ դնել հարաբերություններին, և դա ավելի ցավոտ է, քան նրա ազնվությունը։ Բոլորովին անիմաստ է պատմել Ջրհոսին Ձեր զգացմունքների մասին, քանի որ նա  չի ցանկանում գործ ունենալ Ձեր զգացմունքների հետ։ Անիմաստ է հուսալ, որ հնարավոր է վերականգնել հարաբերությունները, քանի որ Ջրհոսը դրա իմաստը չի տեսնում։

Ձկներ

Ձկները շատ ծանր են տանում Ձեզ պատճառած ցավը, սակայն դրանից Ձեր վիշտը չի մեղմանա։ Ինչպես հայտնի է, հարաբերությունները ժամանակ և ջանքեր են պահանջում, սակայն Ձկներն ավելի կարևոր գործեր ունեն այս կյանքում։ Ձկների անտարբերությունը պարզապես կոչնչացնի Ձեզ, քանի որ Ձեզ թվում է, թե անիմաստ եք Ձեր ժամանակը վատնել։ 
Նա չի ցանկանում խնդիրներ լուծել և հենց նա մի փոքր բարդություն է տեսնում հարաբերություններում, անմիջապես փախչում է։ Իսկ երբ նա կոտրի Ձեր սիրտը, միանգամից մեկ ուրիշ զբաղմունք կգտնի։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns