Մակրոնները երեկույթներին սիրում են լսել Շառլ Ազնավուրի երգերը
LIFEՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ինչպես վկայում են նրանց մտերիմները, ունեն ավելի շատ գավառական նախասիրություններ։ Ֆրանսիայի այս սիրված զույգի մասին ամենևին հնարավոր չէ օգտագործել «սնոբ» տերմինը։
Էմանուել Մակրոնն իր պարզությամբ կարողացավ գրավել ոչ միայն Ֆրանսիայի ողջ քաղաքական սպեկտրը, այլ նաև ողջ Ֆրանսիան՝ դառնալով սիրված նախագահ։
Մակրոնների երաժշտական նախասիրությունները ևս զարմանալի են թվում, գրում է Closer-ը։ Պարզվել է, որ Մակրոնների կազմակերպած երեկոների ժամանակ նրանք սիրում են լսել ու երգել Ազնավուրի, Դալիդայի, Ժակ Բրելի երգերը։
«Մեր մեջ ասած, նրանք շատ գավառական են, առանց կոմպլեքսների, զվարճանում են ու ուրախանում են լիաթոք։ Սա շատ գեղեցիկ է։ Նրանք չունեն մշակութային տաբուներ»,-ասել է Մակրոն զույգի մտերիմներից մեկը։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program




