Միհրան Հարությունյանը կարող է միշտ էլ վերադառնալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական
SPORT31-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը շարունակում է ապաքինվել:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Միհրան Հարությունյանը բարձրակարգ ըմբիշ է, սակայն եթե վնասվածքները նրան խանգարում են, ապա մենք մարզիկի առողջական վիճակը վտանգելու իրավունք չունենք: Ամեն ինչ կախված է նրանց, թե երբ կմիանա հավաքականին, մնում է միայն, որ շուտ կազդուրվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջուլֆալակյանը:
Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո վիրահատել էր ձեռք, սակայն մարզիկը ևս մեկ վիրահատության է ենթարկվել վերջերս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



