Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Երիցյանը ծանոթացել է Արմավիրի կրթօջախներում իրականացվող աշխատանքների ընթացքին

SOCIETY

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այցի շրջանակներում նախարարն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղել է Վաղարշապատի թիվ 8 միջնակարգ դպրոցում, թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցում և Աղավնատուն համայնքի` զոհված ազատամարտիկ Ղուկաս Ա բգարյանի անվան միջնակարգ դպրոցում:

Շրջելով Վաղարշապատի թիվ 8 դպրոցում` նախարար Երիցյանը  ծանոթացել է դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Վերջինս վերանորոգվել է ՀՀ կառավարության հրատապ ծրագրի շրջանակներում, մասնավորապես, մոնոլիտով վերականգնվել է դպրոցի ողջ առաստաղը և ամրացվել է տանիքը: Դպրոցում սովորում է 315 աշակերտ: Նախարարն այցելել է նաև դպրոցին կից նախակրթարան, որն ունի 39 սան: Արմեն Երիցյանը զրուցել է նախակրթարանի տնօրենի հետ, հետաքրքրվել երեխաների առօրյայով և նրանց համար նախատեսված ճաշացանկով:

Արմեն Երիցյանի այցի հաջորդ կայանը Վաղարշապատի թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցն է եղել, որը նույնպես հիմնանորոգվում է նույն ծրագրի շրջանակներում: Դպրոցն ունի 121 սան և նախատեսված է ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 6-15 տարեկան երեխաների համար: Արմեն Երիցյանը դպրոցի տնօրեն Լ. Սայադյանի ուղեկցությամբ հետևել է հիմնանորոգման աշխատանքներին և ծանոթացել դպրոցի առկա խնդիրներին, մասնավորապես, քննարկվել է դպրոցի հիմնանորոգվող մասնաշենքի ջեռուցման հարցը:

Աղավնատուն համայնքի Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց ՏԿԱԻ նախարարի այցի առիթը դպրոցի 100-րդ տարեդարձն է եղել: Նախարարն Արմավիրի մարզպետի ուղեկցությամբ շրջել է դպրոցով, ծանոթացել դպրոցի ուսուցչական անձնակազմին, ինչպես նաև մասնակցել է կրթօջախի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Դպրոցում սովորում է 290 աշակերտ:

Շնորհավորելով դպրոցի 100-րդ տարեդարձը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մի շարք պարգևներ, շնորհակալագրեր և պատվորգրեր է հանձնել դպրոցի ղեկավար և ուսուցչական անձնակազմին: Հանդիսավոր արարողության ավարտին դպրոցի տոնի կապակցությամբ ուսուցչական անձնակազմին և աշակերտներին շնորհավորել է նաև ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նշելով, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել հանդիսավոր արարողությանը և շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին ու գյուղապետին կատարված աշխատանքների համար` նախարարն ընդգծել է. «Ես տե սնում եմ, որ դպրոցի զարգացման և բարօրության համար մեծ աշխատանք է տարվել թե’ տնօրենի, թե’ համայնքապետի կողմից: Մեր այսօրվա աշխատանքով մենք պատասխանատու ենք մեր երեխաների առաջ և հաշվետու ենք մեր գալիք սերունդներին: Ուզում եմ նշել, որ, ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ գյուղերը, չպետք է մոռանանք նաև Երևանին մոտ գտնվող համայնքների խնդիրների ու զարգացման մասին», - եզրափակելով իր խոսքը` նախարարը դպրոցի ուսուցչական կազմի ներկայացուցիչներին և աշակերտներին հրավիրել է այցելելու ՀՀ ՏԿԱԻՆ և ծանոթանալու նախարարության կառավարմ ան գործընթացին և ՃԿԱԿ աշխատանքներին:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Արմեն Երիցյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մշակում է դպրոցաշինության նոր ծրագիր` ուղղված ՀՀ մարզերի դպրոցների բարեկարգմանը:

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արմեն Երիցյանն այցելել է Մյասնիկյանի գինու գործարան` խաղողի ընդունման գործընթացին ծանոթանալու և գործարանին խաղող մատակարարող գյուղացիների հետ զրուցելու նպատակով: Այս տարի գործարանը պատրաստվում է մթերել 7 հազար տոննա խաղող, ինչը թույլ կտա գյուղացիներից գնել պայմանագրով նախատեսված քանակությունը:  

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6