Թեհրանի ահաբեկչություններին ի պատասխան՝ Իրանը Սիրիայում հարվածել է ահաբեկիչների բազաներին
INTERNATIONAL NEWSԻրանը Սիրիայի Դեյր Զոր շրջանում ահաբեկիչների բազայի ուղղությամբ միջին հեռահարության վեց բալիստիկ հրթիռ է արձակել։ IRNA-ն հաղորդում է, որ հրթիռներն արձակվել են անցյալ գիշեր՝ ի պատասխան հունիսի 7-ին Թեհրանում իրականացված ահաբեկչությունների։ Նշվում է, որ հրթիռները «հատել են Իրաքի օդային տարածքն ու բարձր ճշգրտությամբ հարվածել են թիրախներին»։
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ «Իրանի հրթիռային հզորությունը պաշտպանում է ոչ միայն իր քաղաքացիներին, այլեւ առաջ է մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արմատախիլ անելու գլոբալ պայքարը»։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



