Բալիում բանտից չորս օտարերկրացի բանտարկյալ է փախել
INTERNATIONAL NEWSԲալիում բանտից չորս օտարերկրացի բանտարկյալ է փախել։ BBC-ի փոխանցմամբ, նրանց հաջողվել է փախչել այն թունելի միջով, որը փորված էր բանտի պատերի տակ։ Բանտի ղեկավարությունը համարում է, որ բանտարկյալներից մեկ շաբաթ է պահանջվել, որպեսզի թունել փորեն։ Սակայն մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ փախստակները ջրահեռացման խողովակով են դուրս եկել։
Փախել են ավստրալացի, բուլղարացի, հնդիկ ու մալայզիացի բանտարկյալներ։ Նրանք դատապարտված են եղել տարբեր հանցագործությունների համար՝ ներգաղթի օրենսդրությունից սկսած մինչեւ թմրադեղերի առեւտրի հետ առնչություն։ Հետաքրքիր է, որ ավստրալացին պետք է ազատ արձակվեր երկու ամսից, իսկ ահա հնդիկը դեռ ավելի քան 12 տարի պետք է անցկացներ բանտում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



