Հայտնի է այն տղամարդու անունը, որը Լոնդոնի մզկիթի մոտ անցորդներին վրաերթի է ենթարկել
INTERNATIONAL NEWSԼոնդոնի ոստիկանությունը կալանավորել է 47-ամյա տղամարդուն, որը մզկիթի մոտ մխրճվել էր անցորդների ամբոխի մեջ։ Նրան կասկածում են ահաբեկչություն՝ այդ թվում մահափորձ ու սպանության պատրաստելու կամ էլ հրահրելու մեջ, հայտնում է AFP-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է հարձակման վայրում ։ Կալանավորվածն ապրում է Քարդիֆում։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, պատահարը դիտարկվում է որպես ահաբեկչական միջադեպ ու հետաքննվում Հակաահաբեկչական վարչության կողմից։
Mirror-ի տվյալներով, կալանավորված Դարեն Օսբորնը չորս երեխաների հայր է։
Նշենք, որ վրաերթի հետեւանքով 1 մարդ է զոհվել, 10-ը վիրավորվել։ ԱԿանատեսների խոսքով, տղամարդը, որը վրաերթի է ենթարկել անցորդներին, բղավում էր ․ «Ես կսպանեմ մուսուլմաններին»։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



