Ազատ գյուղում նորընտիր ավագանու անդամների կազմը հայտնի է
SOCIETYԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունիսի 18-ին կայացել են ավագանու անդամի ընտրություններ, որոնց արդյունքում հայտնի է դարձել նորընտիր ավագանու կազմը՝ բաղկացած 5 անդամից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Սամվել Աբրահամյանը, ընտրատեղամասում գրանցված 125 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 58 ընտրող: Ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ կամ լուրջ միջադեպեր չեն գրանցվել: Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի ավագանու անդամ են ընտրվել ՀՀԿ անդամներ Ալբերտ Առաքելյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Արմեն Ջալալյանը, անկուսակցականներ Վահանուշ Մելիքյանը եւ Էդվարդ Նալբանդյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



