Մալիի հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետեւանքով 4 կենվոր է զոհվել
INTERNATIONAL NEWSՄալիի շքեղագույն հյուրանոցներից մեկի վրա զինյալների հարձակման հետեւանքով 4 կենվոր է զոհվել, մեկն էլ անհետ կորած է համարվում։
Reuters-ի փոխանցմամբ՝ զինյալները հյուրանոցի վրա հարձակվել էին նախօրեին, կրակելով հյուրանոցի կենվորների ու անվտանգության աշխատակիցների վրա։ Մալիի անվտանգության ուժերը՝ Ֆրանսիայի ու ՄԱԿ-ի ստորաբաժանումների աջակցությամբ կարողացել են փրկել 36 կենվորների։ Հատուկ գործողությունը շարունակվել է գրեթե ամբողջ գիշեր։ Մալիի անվտանգության նախարար Սալիֆ Տրաորեի խոսքով, 5 ահաբեկիչներն սպանվել են։ Նա նշել է, որ անկասկած այդ հարձակումն ահաբեկչություն է եղել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



