Սիրիական բանակին հաջողվել է ԻՊ-ից խլել Ռասաֆ քաղաքն ու Ռաքքայի նագանգում գտնվող 20 գյուղ
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից հետ նվաճել Ռասաֆ քաղաքն ու Ռաքքայի նագանգում գտնվող 20 գյուղ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Լարված բախումների ընթացքում սիրիական բանակին հաջողվել է վնասազերծել ԻՊ-ի ազդեցիկ պարագլուխներից մի քանիսին՝ Չեչնիայից, Թունիսից, Լիբիայից, Իրաքից և Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև ոչնչացված է ավելի քան 100 ԻՊ զինյալ, թշնամու 11 տանկ, 6 միավոր այլ զրահատեխնիկա, 10 հրետանային զենք, ահաբեկիչներին պատկանած 200 տարբեր ավտոմեքենաներ:
Շաբաթներ առաջ Սիրիական բանակը վերադարձրել է Մասքանա բնակավայրի վերահսկողությունը՝ ոչնչացնելով ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Հալեպ նահանգի արևելքում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



