Երևանում կանցկացվի ԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդման համակարգող խորհրդի 17-րդ նիստը
SOCIETYՌԴ թմրամոլության դեմ պայքարի պետական կոմիտեի ղեկավար Վիկտոր Իվանովը այցով կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով կառույցի պաշտոնական կայքէջը, Վիկտոր Իվանովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդման համակարգող խորհրդի 17-րդ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-15-ը:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել խորհրդի ընթացիկ աշխատանքները, Աֆղանստանից սկիզբ առնող թմրամիջողների համաշխարհային վտանգի դեմ պայքարը, ինչպես նաև քննարկել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների առաջարկները` 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում թմրամիջոցների համաշխարհային խնդրի քննարկմանն ընդառաջ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



