Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


Ուղղակի աննորմալություն կլիներ իմ կողմից. Տաթև Սարգսյանը հակադարձում է իրեն քննադատողներին

LIFE

Օրեր առաջ համացանցում հայտնվեց հերթական շոուբիզնեսյան բացասական հրապարակումը, որն այս անգամ վերաբերվում էր դերասանուհի Տաթև Սարգսյանին«Տաթև Սարգսյանը հայկական շոու բիզնեսի ամենահայտնի սուտխոսանն է» վերնագիրը կրող հրապարակման հեղինակն անդրադարձել էր դերասանուհու՝ ամիսներ առաջվա հարցազրույցներին, որոնցում նա նշել էր, որ իր հեղինակած երգը վերջապես գտել է իր գնորդին, ու շատ շուտով բոլորը հնարավորություն կունենան լսելու տվյալ երգը, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ:

Ինչպես նաև հեղինակն առաջ էր բերել այն փաստը, որ Տաթևն ամիսներ առաջ պատմել էր, որ առաջարկ է ստացել նկարահանվել «Ֆուլ Հաուս» սիթքոմում, սակայն, երբ սիթքոմի սերիաները հայտնվեցին հեռուստաէկրաններին, պարզ դարձավ, որ դերասանուհին մասնակցություն է ունեցել ընդամենը էպիզոդիկ դրվագներում:

Տվյալ թեմաների շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Տաթև Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.

« Մարդիկ պետք է առաջին հերթին հասկանան, թե ինչ է նշանակում էպիզոդիկ դեր: Երբ ինձ առաջարկեցին նկարահանվել «Ֆուլ Հաուս»-ի 6-րդ եթերաշրջանում, խոսքը գնում եր 5 սերիաների մասին, սակայն նախագիծն արդեն ավարտին էր մոտենում, և ես հասցրի նկարահանվել ընդամենը 2 սերիայում: Ինչ վերաբերում է իմ և Ռիչարդ Մադլենյանի համատեղ երգին, ապա ասեմ, որ, ցավոք սրտի, ես չեմ կարող ապահովել երգը գնած երգչուհու ֆինանսական կողմը, հետևաբար, ես չեմ որոշում, թե այդ աղջիկը երբ ներկայացնի երգը, երբ տեսահոլովակ նկարահանի կամ ում հետ պայմանավորվի»,- մեկնաբանեց դերասանուհին՝ շարունակելով.

«Երգի հետ կապված գիտեմ միայն, որ գործիքավորումը արվելու է ԱՄՆ-ում, գուցե հենց դա էլ պատճառ է հանդիսացել, որ երգի պրեմիերան հետաձգվում է: Խոսել եմ միայն Ռիչարդի հետ, ով ինձ տեղեկացրել է, որ երգը գնված է, և այս պահին ընթանում են դրա պրեմիերայի նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Տաթևը:

Վերջինս նկատեց, որ ցակացած հարցին մարդիկ պետք է փոքր-ինչ ադեկվատ մոտենան.

«Կարծում եմ՝ ամեն տեսակ հարցերին պետք է ադեկվատ մոտենալ, հատկապես այն դեպքում, երբ գործունեությունը կախված է ոչ թե միայն մեկ հոգուց, այլ՝ մի քանի: Որքան հիմար ես պետք է լինեմ, որ, չմտածելով հետևանքների մասին, չմտածելով այն մասին, որ ես հստակ անուններ եմ նշում` նման բաներ հորինեմ և զբաղվեմ իմ ինքնափիառով, դա ուղղակի աննորմալություն կլիներ»,- նշեց դերասանուհին:

Վերջինս խոստովանեց, որ դրական առումով զարմացած է տվյալ հրապարակման տակ արված մեկնաբանություններից.

«Ճիշտն ասած՝ զարմացած էի մարդկանց մեկնաբանություններից, որովհետև նմանատիպ նյութերի դեպքում գրեթե բոլորը միավորվում են և սկսում են բացասական կարծիքներ թողնել: Սակայն այս դեպքում, եղավ ճիշտ հակառակը: Երբ ընկերներիս հետ միասին կարդում էինք ինձ վերաբերվող նյութի մեկնաբանությունները, իսկապես ապշած էինք»,- պատմեց դերասանուհին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր լուրջ չեն վերաբերվել տվյալ հրապարակմանը.

«Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր առողջ մտածելակերպ ունեն, թեպետ մեր քաղաքում այսօր դա զարմանալի է դարձել, բայց, ամեն դեպքում, ինձ շատ հաճելի էր»,- նշեց Տաթև Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վերջապես «Կայարան» հեռուստասերիալում դեր ստանալուն, ինչպես որ նշել էր հրապարակման հեղինակը, Տաթևն ասաց.

«Ոչ թե վերջապես դեր ստացա, այլ աշխատելով մի նախագծում, որը «Դեպի վայրէջք» սերիալն էր, ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից ստացա առաջարկ միանալու նաև «Կայարան»-ի թիմին: Այսինքն՝ տվյալ դերը եղել է ոչ թե իմ ինքնափիառի և իմ ինքնահաստատվելու համար, ոչ թե նրա համար, որ ինձ վերջապես խղճացին, այլ իմ՝ «Դեպի վայրէջք»-ում նկարահավելու և աշխատելու շնորհիվ»,- նշեց Տաթևը:

Վերջինս պատմեց նաև, որ «Ֆուլ Հաուս» սիթքոմից հետո Արմեն Պետրոսյանից առաջարկ է ստացել նկարահանվել նաև նոր՝ «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստադրամայում:

Իսկ զրույցի վերջում Տաթևն անդրադարձավ համացանցի և հայտնի մարդկանց շնորհիվ ինքնահաստատվող և բացասական հրապարակումներ անող անձանց, և այդ ամենի հանդեպ իր ունեցած վերաբերմունքին.

«Յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն է գտնում, թե ինչպես լիցքաթափվի: Ոմանք, օրինակ, զբաղվում են յոգայով, ֆիլմեր են դիտում, ընկերների հետ ժամանակ անցկացնում, իսկ ոմանք էլ լիցքաթափվում են, հարմոնիայի մեջ լինում կենտրոնանալով մի անձի վրա և նրա թերությունները գտնելով, նստելով համակարգչի առջև և բացասական մեկնաբանություններ, հրապարակումներ գրելով. այդպես իրենք իրենց գտնում են: Շատ ուրախ եմ, որ կարող եմ միջոց հանդիսանալ, որպեսզի որոշ մարդիկ ժպտան: Եթե տվյալ նյութը պատրաստողը ուրախացավ դա գրելիս, ապա ես միայն ողջունում եմ նրան: Պարզապես կցանկանայի, որպեսզի դա լիներ ոչ թե անոնիմ, այլ՝ բաց տեքստով և բաց նյութով, որովհետև եթե իսկապես ասելիք լիներ այդ ամենի մեջ, գուցե ես իմ սխալների և թերությունների վրա ուշադրություն դարձնեի և շնորհակալություն հայտնեի, որ այդ նյութն ինձ օգտակար եղավ: Այնուամենայնիվ, մաղթում եմ, որպեսզի ինքնահաստատվելու մասին խոսողներն իսկապես ինքնահաստատված լինեն, որովհետև նման դեպքերում շատ տեղին է մեջբերել այս արտահայտությունը, երբ մարդ ինչ-որ մեկի թերությունները նշելուց առաջ պետք է նախևառաջ իրեն նայի հայելու մեջ»,- իր խոսքում ասաց դերասանուհի Տաթև Սարգսյանը:

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors