Հայաստանը կորցրել է շատ որակյալ անտառներ. ՄԱԿ–ի ծրագրի ղեկավար
SOCIETYԱնտառային տարածքների ներսում անցանկալի երևույթների հետևանքով Հայաստանը կորցրել է շատ որակյալ անտառներ: ՄԱԿ–ի զարգացման ծրագրի «Հողերի և անտառների կայուն կառավարում հյուսիսարևելյան լեռնային լանդշաֆտներ» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանի խոսքով` Հայաստանում անտառածածկույթը կազմում է 334 հազար հեկտար, որից 270 հազարը գյուղատնտեսության նախարարության իրավասության տակ է, իսկ մոտ 70 հազարը` բնապահպանության նախարարության:
«Եթե նայենք արբանյակային պատկերներին, ապա կարող ենք ասել, որ նման տարածք իսկապես ունենք, սակայն ամբողջ խնդիրը 90–ական թվականներից մինչև այժմ անտառային տարածքների ներսում անցանկալի երևույթներն են: Մենք կորցրել ենք շատ որակյալ անտառ: Շատ քիչ հատվածներ են պահպանվել: Մեր ծրագրերով ցանկանում ենք ապահովել բարձրարժեք բնապահպանական անտառ և ներդնել էկոհամակարգային ծառայություններ ու այլ համակարգեր: Դրանով ցանկանում ենք այդ անտառներն ամբողջությամբ պահպանության տակ դնել և շատ քիչ մաս թողնել սանիտարական կամ անտառվերականգման հատման համար»,– ասաց նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



