Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Դա ինձ բուժեց, և հրաշք տեղի ունեցավ, հիմա ուզում եմ կիսվել այդ հրաշքով. Յուլիաննա Պարակշիևա

LIFE

Asekose.am-ը գրում է`

Յուլիաննա Պարակշիևան տարիներ առաջ ունեցել էր առողջական խնդիրներ, որոնց լուծման նպատակով ընթերցել էր Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը և իր համար, բառիս բուն իմաստով, հրաշք էր բացահայտել: Ըստ Յուլիաննայի` արդեն տարիներ անց, ապրելով և աշխատելով Մոսկվայում` հրաշքով կիսվելու և տարածելու ցանկություն էր ունեցել, սակայն ցանկացած մեծ աշխատանք պահանջում է նույնքան մեծ նվիրում և դժվարություններ, որոնք ամենօրյա փորձություններ են ենթադրում: Յուլիաննա Պարակշիևան այս ամենի մասին պատմել է Asekose.am-ին:

Առողջական խնդիր ունեի,  Նարեկացու միջոցով հրաշք տեղի ունեցավ

«Մատյան ողբերգության»-ն իմ կյանքում շատ մեծ դեր է ունեցել և ինձ շատ օգնել է: Շատ կարևոր շրջան կար իմ կյանքում, երբ մարդը չէր կարող օգնել ինձ, սակայն գիրքը դա արեց: Մի պահ էր, երբ շատ վատ էի, առողջական խնդիրներ ունեի, սակայն «Մատյան ողբերգության»-ն ինձ օգնեց և բժշկեց: Այդ դեպքից հետո ես սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է մարդկանց պատմել այդ ամենի մասին, իսկ ես 2001 թվ-ից ապրում եմ Մոսկվայում: Սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է տարբերակ գտնել, որ մարդիկ բացեն և կարդան «Մատյան ողբերգության»-ը, որովհետև ժամանակին ինձ մոտ էլ այդ գիրքն ուղղակի դրված էր: Առհասարակ, դպրոցական տարիներին այս ամենը խորությամբ չես ընկալում և չես իմանում, թե ինչքան կարևոր ուժ ունի իր մեջ: Միաժամանակ, չեմ ուզում, որ մարդիկ Նարեկացի կարդան միայն այն ժամանակ, երբ վատառողջ են կամ ունեն խնդիր, որովհետև դա պետք է անել նաև լավ ժամանակ, որովհետև տվյալ գիրքը լույսի մասին է, ցանկալի կլինի նույնիսկ այն անգիր իմանալ:

Ինձ ասացին, որ ես գիժ եմ

Սկզբում այս ամենը նախագիծ անվանելն էլ էր սխալ, պարզապես հնավորինս շատ մարդկանց շրջանում իմացածս տարածելու ցանկություն ունեի, ինչպես նաև ուզում էի դա անել ժամանակակից տարբերակով: Նշեմ, որ ես Երևանում սովորել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, սակայն արդեն Մոսկվայում պրոդյուսերական դասերի էի հաճախել, որոնց ընթացքում գաղափար ունեցա: Մտածում էի ցուցահանդես կազմակերպել, սակայն չգիտեի, թե արվեստի ինչ գործեր պետք է ընդգրկեմ: Դիմեցի Երևանում բնակվող իմ արվեստագետ ընկերներին, սակայն իրենք ասացին, որ ես գիժ եմ:  Պատկերացնում էի, որ օրինակ` այդ ցուցահանդեսում պետք է ներկայացվեն լուսանկարներ, որոնցում մարդկանց մարմնի տարբեր մասերի վրա պատկերված կլինեն Նարեկացուց ոգեշնչված նկարներ: Նարեկացին գրել էր. «Մենք կույր չենք, բայց մեր աչքերը փակ են»: Ես պատկերացնում էի, որ կարող է ամենը մեկը յուրովի վերարտադրել այդ միտքը և մարդու մարմինը որպես կտավ օգտագործել, սա էլ հիմք կծառայեր ֆոտոնախագծին, ապա արդեն` ֆոտո-ցուցահանդեսին:  Այստեղ ինձ ասացին, որ այդ ամենը միմյանց չի համընկնում, ասացի, որ կդիմեմ իմ ռուս ընկերներին:

«Մատյան ողբերգության»-ը հիացրել էր ռուս ընկերներիս

Իսկապես շատ լավ և տաղանդավոր ռուս ընկերներ ունեմ, դիմեցի նրանցից երկուսին` Մարիային և Լիզային: Նրանք ինձ ասացին, որ նախ պետք է կարդան «Մատյան ողբերգության»-ը: Մեկ ամիս հետո հանդիպեցինք, նրանք իսկապես հիացած և զարմացած էին, թե ինչու մինչ այդ չէին հանդիպել այն: Ես ասացի, որ Հայաստանում այն, կարծես,  երկրորդ Աստվածաշունչն է: Նրանք ինձ ասացին, որ տվյալ գիրքը բազմաշերտ է, ըստ նրանց` դրան ուղղակի ֆոտո-ցուցահանդեսը համապատասխան չէր լինի, ինչպես նաև մեզ օգնողներ են պետք, որովհետև միայնակ ոչինչ  չենք կարող անել: Գտանք այդպիսի մի մարդու` Լյուդմիլայի, ով էլ պետք է մեզ օգներ կազմակերպչական հարցերը: Այդպես էլ սկսեցինք մշակել մեր «Նարեկացի» արտ-նախագծի կառուցվածքը: Լյուդմիլան էլ իր հերթին սկսեց ուսումնասիրել գիրքը, նա ազգությամբ ռուս է: Բացի այդ պարբերաբար հանդիպումներ էինք կազմակերպում, որոնց ժամանակ ամուսինս նրանց պատմում էր Հայաստանի պատմության մասին: Արդեն հետագայում Լյուդմիլան մեզ առաջարկեց մտովի բաժանել ցուցահանդեսի տարածքը երեք մասի` մարմնական,  հոգևոր և սուրբ հոգու: Մեր գերխնդիրն էր նախագծի ընթացքում լիարժեք ցույց տալ զգացմունքները: Երբ կառուցվածքն արդեն պարզ էր, սկսեցինք փնտրել  նկարիչներ, դա արեցինք նաև ֆեյսբուքի միջոցով: Մենք ի սկզբանե որոշել էինք, որ այս ցուցահանդեսին  պետք է մասնակցեն ոչ միայն ռուս, այլև հայ նկարիչներ: Մոտ կես տարի պահանջվեց, որպեսզի գտնենք բոլորին, նշեմ, որ մեզ հաջողվեց գտնել Գյումրիից երեխաների, ովքեր իսկապես շատ տաղանդավոր են:

Մկրտիչ Արզումանյանն ահավոր հուզվել էր

Կառուցվածը հասկանալուց հետո սկսեցինք ֆինանսավորում փնտրել: Այդ նպատակով որոշեցինք նկարահանել փոքրիկ տեսանյութեր, որոնցում մարդիկ իրենք պետք է ընտրեն ռուսերենով կամ հայերենով Նարեկացի կարդալ:  Դրանք ի սկզբանե որոշել էինք նկարահանել  ֆինանսավորում գտնելու համար, սակայն հասկացանք, որ սա էլ կարող է լինել մեր նախագծի մի մասը: Ինչպես նաև այս նախագծի իրականացման ընթացքում բախվեցինք այն խնդրին, որ Մոսկվայում հնարավոր չէր տպագիր տարբերակով գտնել ռուսերենով  «Մատյան ողբերգության»-ը, մտածեցինք, որ լավ կլինի միանգամից դա էլ վերահրատարակենք: Այսինքն` մեր արտ- նախագիծը  բաղկացած է երեք մասից` ցուցահանդես, տեսանյութեր և գրքի վերահրատարակում: Այդ նպատակով դիմեցի գործարար, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանին, ով էլ սիրով համաձայնեց: Ի դեպ, մեր տեսանյութերում, որոնք նկարահանվել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, նկարահանվել են նաև հայտնի դեմքեր: Եթե փորձեմ ամփոփել, ապա նշեմ, որ այս աշնանն արդեն կունենանք մեր պաշտոնական կայքը, կներկայացնենք տեսանյութերը, որոնցում օրինակ` նկարահանանվել են Յուլիա Ֆինկը, Մկրտիչ Արզումանյանը և այլք: Ի դեպ, վերջինս ահավոր հուզված էր նկարահանումների ընթացքում: Շուտով կվերահրատարակենք «Մատյան ողբերգության»  գիրքը ռուսերենով, որի մի մասը կնվիրաբերենք Մոսկվայի հայկական եկեղեցուն, մյուս մասը` Մատենադարանին: Այն լույս է տեսնելու 1000 օրինակով, գրքի շնորհանդեսը կանցկացնենք և′ Հայաստանում, և′  Ռուսաստանում: Ավելի ուշ կշարունակենք պատրաստվել արդեն մյուս տարի կայանալիք ցուցահանդեսին: Իսկապես շատ պատասխանատու աշխատանք է, ինչին էլ պետք մոտենանք նման ձևով:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns