Սոչիում ավտովթարի հետևանքով 42-ամյա հայ է զոհվել
SOCIETYՍոչիում հունիսի 20-ին՝ գիշերը 02։30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, զոհերից մեկը Հայաստանի 42-ամյա բնակիչ է։
Նախնական տվյալներով՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գիծ և բախվել Renault-ին, որը վարելիս է եղել հայաստանցին։ Վթարի հետևանքով զոհվել են Renault-ի վարորդը և ուղևորը, իսկ Mercedes-ի վիրավոր ուղևորին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



