Լավ է քեզանից պահանջել, քան ուրիշներից խնդրել
LIFEՉինական ասացվածքներ
1. Եթե վճռականություն ունես ծակելու քարը, այն ինքն էլ ճեղք կտա:
2. Մի՛ վախեցիր, որ չգիտես, վախեցի՛ր, որ չես սովորում:
3. Լավ ապրանքը էժան չի լինում, էժանը լավ չի լինում:
4. Լավ է քեզանից պահանջել, քան ուրիշներից խնդրել:
5. Ձին, որից երկուսով են օգտվում, նիհարում է:
6. Վանականը սովից չի մեռնի:
7. Մեկ անտառում երկու վագր չի լինում:
8. Սովածին գոմեշի կոտոշներն էլ են փափուկ թվում:
9. Մեկ ձեռքով երկու գորտ չես բռնի:
10. Լռակյացությունը շատախոսությունից լավ է:
11. Երբ մեծ գետերում ջուր կա, փոքր գետերն էլ են ջրառատ:
12. Տեսնելը լավ է, քան լսելը, իմանալը լավ է, քան տեսնելը, անելը լավ է, քան իմանալը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



