Ջենիֆեր Լոպեսի և Ալեքս Ռոդրիգեսի ռոմանտիկ ճանապարհորդությունը Փարիզում
LIFEՋենիֆեր Լոպեսի և Ալեքս Ռոդրիգեսի սիրային հարաբերությունները ոչ մեկի համար այլևս գաղտնիք չեն, այդ պատճառով էլ նրանք ազատ շրջում են տարբեր քաղաքներում, զվարճանում և հրապարակում են իրենց լուսանկարները:
Զույգը մի քանի հիասքանչ օրեր է անցկացրել Փարիզում: Ռոմանտիկ ճանապարհորդությունն ավարտվել է, իսկ Ջենիֆերը սոցցանցում նոր լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են ինքն ու Ալեքսը հանգիստը վայելում Ֆրանսիայի մայրաքաղաքում:
Ջենիֆերը Ալեքսին լուսանկարել է Փարիզի փողոցներում: Կադրերից մեկում էլ սպորտսմենը փարվել է Ջենիֆերին և նրանք լուսանկարվել են տեղի հյուրանոցներից մեկի պատշգամբում:
Սիրահարներն այցելել են նաև Լուվր, դիտել են թանգարանի նմուշները, իսկ տեղի ռեստորաններից մեկում էլ նախաճաշել են:

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



