Աբխազիայի կառավարության շենքում հրաձգություն իրականացնողը պատերազմի հերոս վետերան է եղել
INTERNATIONAL NEWSՍոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Աբխազիայի կառավարության շենքում հրաձգություն իրականացնող անձը պատերազմի վետերան, Աբխազիայի հերոս Ռոլանդ Ջոպուան:
Ինչպես հաղորդում է Sputnik Абхазия-ն, նախնական տվյալների համաձայն` պատերազմի հերոսը հարբած է եղել:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` հրաձգությունը տեղի է ունեցել շենքի երրորդ հարկում՝ 1992-93թթ.-ի պատերազմի հաշմանդամների հիմնադրամի ղեկավարի աշխատասենյակի մոտ: Պաշտոնյայի աշխատասենյակի պատուհանում գնդակի հետևանքով առաջացած 3 անցք են հայտնաբերել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Շենքի այդ կորպուսի աշխատակիցների խոսքով` կրակոցներ են հնչել տեղի ժամանակով 10:00-ին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



