«Միլանը» շարունակում է բանակցել Դոնարումայի հետ
SPORTԻտալական «Միլանը» դեռ չի կորցրել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային թիմում պահելու հույսերը,- տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ավելի վաղ երիտասարդ դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Դոնարուման չի երկարաձգի իր պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ:
Դարպասապահի և «ռոսոներիների» միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականը:
Հիշեցնենք, որ Դոնարուման մերժել էր «Միլանի» կողմից առաջարկված տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով պայմանագիրը:
Հաղորդվում է, որ Իտալիայի երիտասարդական հավաքականի դարպասապահի տրանսֆերի համար պայքարում է Մադրիդի «Ռեալը»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



