Հայաստանում տեղադրվել է Tesla էլեկտրական մեքենաների 5 լիցքավորիչ
SOCIETYԾաղկաձորի Մարիոթ հյուրանոցի, Դիլիջանի Դարավանդ իջևանատան, Երևանի Կովկաս պանդոկի, Կովկաս ռեստորանային համալիրի և BetConstruct ընկերության գլխամասային գրասենյակի տարածքում Բադալյան եղբայրների կողմից տեղադրվել են Tesla մեքենաների լիցքավորիչներ:
Այս 5 կետերում լիցքավորումն անվճար է, ծախսերը հոգում են վերոնշյալ հաստատությունները։ Լիցքավորման սարքն ամբողջությամբ, սկսած դիզայնից մինչև տեխնիկական ապահովումը, մշակվել և պատրաստվել է Հայաստանում` BetConstruct ընկերության մասնագետների կողմից:
Հայաստանում առանց վնասակար արտանետումների աշխատող էլեկտրական մեքենաների թիվն արդեն հասել է մոտ 1 տասնյակի, վերջին շրջանում դրանց թիվն աստիճանաբար շատանում է: Լիցքավորիչների առկայությունն էլ ավելի կհեշտացնի մեքենաների օգտագործումը Հայաստանում և կնպաստի դրանց քանակի աճին:
Բացի բնապահպանական էֆեկտից՝ նախաձեռնողները հուսով են, որ այն կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը, քանի որ բավականին ընդարձակ ցանցի միջոցով այսուհետ էլեկտրական մեքենաներով հնարավոր կլինի շրջել Հայաստանի գրեթե ողջ տարածքով:
Պահանջարկի աճին զուգընթաց կտեղադրվեն ևս 5 նոր լիցքավորիչներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



