Պորտուգալիայում հրդեհների մարմանը մասնակցող ինքնաթիռը վթարի է ենթարկվել
INTERNATIONAL NEWSՊորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհների մարմանը մասնակցող ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը:
Դեպքի հետևանքով զոհերի մասին տեղեկատվություն դեռևս չկա: Միջադեպը տեղի է ունեցել Պեդրոգան-Գրանդի բնակատեղիի շրջանում, որտեղ հրդեհների հետևանքով զոհվել է 64 մարդ, ևս 157-ը տուժել:
Պորտուգալիայում հրդեհները սկսվել են հունիսի 17-ի կեսօրից: Ներկա դրությամբ դրանց դեմ պայքարին ներգրավված է երկու հազար մարդ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



