Նավթի համաշխարհային գները հասել են 7 ամսվա նվազագույնին
ECONOMICSՆավթի համաշխարհային գները հասել են վերջին 7 ամսվա նվազագույն ցուցանիշին` նավթահումքի մի շարք առաջատար արտահանողների մատակարարումների աճի պատճառով: Lenta.ru-ի փոխանցմամբ`այս մասին վկայում են բորսաների տվյալները:
Երևանյան ժամանակով 19:00-ի դրությամբ` Brent ապրանքանիշի նավթի արժեքը նվազել է 2.84 տոկոսով` հասնելով 45.57 դոլարի մեկ բարելի դիմաց: Ամերիկյան WTI ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը տատանվում է 43.03 դոլարի սահմանում:
Երկու ապրանքանիշի գործակիցները նվազել են մոտ 15 տոկոսով մայիսից ի վեր, երբ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամներն ու և այլ նավթ արդյունահանող երկրները որոշում են կայացրել 9 ամսով երկարաձգել նավթի արդյուանահանման ծավալների սառեցման մասին համաձայնագիրը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



