Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Մշակութաբան Գագիկ Մանասյան. «Եվ՛ օրհներգը, և՛ զինանշանը փոխել է պետք». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շառլ Ազնավուրն օրերս հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում պատմել է իր հայաստանյան այցի և ապագա ծրագրերի մասին: Շանսոնյեն ասել է նաև, որ իր Pour toi Arménie երգը կարող է դառնալ Հայաստանի նոր օրհներգը` նշելով, որ այդ մասին խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով հավանության է արժանացրել իր այդ միտքը:

Շառլ Ազնավուրի Pour toi Arménie երգը որպես օրհներգ ընտրելու գաղափարին կողմ չէ Պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մշակութաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը: Վերջինս «Փաստ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վերոնշյալ երգը գրված չէ օրհներգի երաժշտական կանոններով. այն՝ տխուր, դառը հիշողություններ արթնացնող երգ է և բացի այդ, պահանջում է բարդ կատարողականություն:

«Օրհներգն ունի երաժշտական կանոններ, որոնք չպետք է խախտվեն, երգի մեղեդայնության կառուցվածքն անպայման պետք է իր մեջ հերոսականություն ունենա, մարդուն վեհացնի, հպարտություն ներշնչի: Հիմնը պետք է լինի ընկալելի, որովհետև քո ժողովրդի մեջ կան ինտելեկտուալ տարբեր շերտերի մարդիկ, ովքեր պետք է կարողանան կատարել օրհներգը: Այդ երգը բոլորը կարո՞ղ են երգել: Այդ երգը կատարողական տեսանկյունից շատ բարդ է:

Pour toi Arménie–ն հիմնի համար հարմար տարբերակ չէ և չի կարող լինել: Հիմա առաջարկում են փոխել ներկայի օրհներգը, խնդրեմ՝ փոխե՛ք Արամ Խաչատրյանի «Սովետական Հայաստան» երգի բառերը, իսկ երաժշտությունը պարզապես փառահեղ է: Արամ Խաչատրյանի գործը գրված է օրհներգի համար՝ բոլոր դասական կանոնները պահպանելով, այդ իսկ պատճառով՝ առաջարկում եմ՝ երաժշտությունը պահպանենք, պարզապես բառերը փոխենք»,– նշեց Գագիկ Մանասյանը:

Վերջինս շեշտում է՝ ինքը հարգում է Շառլ Ազնավուրին, անչափ գնահատում նրա բարեգործությունները մեր երկրի համար, սակայն գտնում է, որ հիմնի ընտրությանը պետք է առավել քան լուրջ վերաբերվել:

Մեր զրուցակիցը թեպետ չի ցանկանում Pour toi Arménie երգը որպես հիմն ընդունել, սակայն կարծում է, որ ներկայի հիմնը փոփոխել արժե:

«Մեր հիմնի բառերը պարզապես ծիծաղելի են. Միքայել Նալբանդյանն ամբողջ բանաստեղծությունից վերցրել է ընդամենը չորսը տուն, իսկ մնացածում ի՞նչ է ասվում՝ «Թո՛ղ կործանվի Ավստրիան». ինչո՞ւ, ի՞նչ կապ ունի դա մեզ հետ, և մենք ի՞նչ կապ ունենք Իտալիայի կամ Ավստրիայի հետ: Պետական խորհրդանշանները չպետք է տարընթերցումների տեղիք տան. այսօր Հայաստանի պարագայում և՛ օրհներգը, և՛ զինանշանը խնդիրներ ունեն»,– նշեց մշակութաբանը:

Ի դեպ «Հայաստանի զինանշանի խնդիրները լուծելու համար ՀՀ նախագահի հանձնարարությամբ անգամ հանձնաժողով է կազմվել, որում նաև Գագիկ Մանասյանն է ներառված: Նա արդեն 32 էջ հիմնավորում է գրել, թե ինչու պետք է Հայաստանի զինանշանը փոխվի, ինչ թերացումներ կան և ինչպես պետք է դրանք շտկել:

«Այդ 32 էջ հիմնավորումները կազմված են միայն ու միայն գիտական հիմքի վրա և խիստ անհրաժեշտություն է այդ հիմնավորումները հաշվի առնելով, փոփոխել զինանշանը»,– շեշտեց Մանասյանը:

Հարցրինք նաև՝ հնարավո՞ր է՝ հենց այդ նույն հանձնաժողովում քննարկվի օրհներգի հնարավոր փոփոխության հարցը, ինչին ի պատասխան Մանասյանը նկատեց, որ հանձնաժողովում երաժշտագետներ չկան. «Գուցե դա արվի նոր մարդիկ ներառելով և հանձնաժողովի մասշտաբներն ընդլայնելով, իսկ այսօր հանձնաժողովը պատրաստ չէ մասնագիտորեն քննարկելու օրհներգի փոփոխության հարցը»:

Փոփոխությունների մեջ ոչ մի արտասովոր բան չգտնելով, Գագիկ Մանասյանն ուշադրություն է հրավիրում ԱՄՆ–ի զինանշանի վրա. «Դիտարկեք արծվի թևերը, դա բաց, աշխարհակալ պետություն է խորհրդանշում: Ռուսաստանի գերբը երեք անգամ փոխվել է Իվան Ահեղի ժամանակ ու այդ փոփոխությունների մեջ հետաքրքիր է արծվի թևերի բացվածքը. ինչքան Ռուսաստանն իր տարածքները մեծացրել է, այդքան արծվի թևերը բացվել են, պատահական չէ դա, հասկանո՞ւմ եք, իսկ մեր զինանշանի պարագայում բերանները փակ կենդանիներ են պատկերված, ինչը թույլ, անօգնական երկիր է բնորոշում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts