Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ստեփան Դանիելյան. ««Սասնա ծռերը» փոփոխությունների հույս ու հնարավորություն չունեցողների վերջին հույսն են». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սասնա ծռերի» հերոս կամ հանցագործ լինելու մասին բանավեճը սկզբունքորեն չի կարող հանգուցալուծվել, որովհետև հիմքում դրված է ոչ թե գաղափարական, այլ կենցաղային խնդիր:

Հանրության շրջանում «Սասնա ծռերի» շուրջ տեսակետների բաժանման առթիվ այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «ՀՀԿ–ի դիրքորոշումը հասկանալի է, երկրի սուղ ռեսուրսներն իրենք են տնօրինում և որքան հնարավոր է, պետք է այս վիճակը պահպանեն, իսկ դրա համար պետք է մարդկանց ներշնչել, որ զենքով փրկություն չկա: «Ելքի» դիրքորոշումը նույնպես հասկանալի է, պետք է լինել «քաղաքակիրթ» և պնդել, որ ընտրություններով կա ազգին փրկություն, այլապես ինչ գործ ունեն խորհրդարանում: Այլ տեսակետ չեն էլ կարող ունենալ: Նույնպես հիմքում կենցաղային խնդիրն է: Իմիջիայլոց, ԲՀԿ–ն և ՀՅԴ–ն, ի տարբերություն «Ելքի», կարիք չունեն քարոզելու ընտրություններով հարց լուծելու հնարավորության վարկածը, քանի որ նրանք մարդկանց հավատը շահագործելով չեն մտել խորհրդարան և իրենց տեսակետն ավելի հիմնավոր է. ով ուզում է ապստամբել՝ ապստամբեք, ձեր գործն է»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին» հերոս համարողների դիրքորոշմանը, ապա ըստ Դանիելյանի՝ «Խաղից դուրս մնացած բնակչության մեծամասնությունը քիչ թե շատ տանելի կյանքով ապրելու շանս չունի, չկա նաև փոփոխությունների որևէ հույս ու հնարավորություն, և բնականաբար, անկյուն քշված մարդկանց վերջին հույսը զենքն է: «Սասնա ծռերն» այդ հույսի խորհրդանիշն են դարձել և նրանց դատել, նշանակում է դատել այդ մարդկանց վերջին հույսը»:

Մյուս կողմից՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ ոստիկանների սպանությունն այսօր որոշակի նույնացվում է «Մարտի 1–ին» կատարվածի հետ: «Փաստի» այս դիտարկմանն ի պատասխան Ստեփան Դանիելյանն ասաց. «Բնականաբար, իշխող վերնախավը կամ համակարգը, իր իշխող և ընդդիմադիր թևերով կարող է ցանկանալ փոխել հանրային դիսկուրսը և այլ դիսկուրս ձևավորել: Դա նույնպես հասկանալի ցանկություն է: Իմ կարծիքով խնդիրը զոհերը չեն: Եթե այդպես մտածենք, ապա կարող են մյուս կողմից դնել ոչ միայն «Մարտի 1–ի» տասը զոհերը, այլև հարյուր հազարավոր մարդկանց արտագաղթը, բանակում ոչ թշնամու գնդակից մահացածների քանակը և այլն: Կարծում եմ, որ այստեղ թվաբանությամբ պետք չէ զբաղվել: Պետք չէ փորձել քանակական վերլուծությամբ զբաղվել: Խնդիրը ստեղծված իրականության քաղաքական գնահատականն է և դրանց պատճառները, որից էլ կարող են բխել ելքեր գտնելու տարբերակները»:

Ըստ քաղաքագետի՝ իշխանությունը կարող է երկար ժամանակ արհամարհել հանրային կարծիքը, սակայն կարող է գալ մի պահ, որ այն դառնա որոշիչ: «Բնականաբար, իշխանության մեջ ընդգրկված անձինք նույնպես անորոշության մեջ են, իրենք էլ են հասկանում, որ այսպես շարունակվել չի կարող, սակայն իշխանության որոշումներ ընդունողները իրավիճակի փոփոխության համոզիչ տարբերակներ չեն առաջարկում»,– տեսակետ հայտնեց Դանիելյանը:

«Փաստի» հարցին, թե մյուս կողմից՝ արդյոք ճիշտ է զինված ապստամբությունը հասարակության վերջին հույս համարել, հատկապես, երբ տեսանք, թե ինչ եղավ արդյունքում, Դանիելյանն ասաց. «Կարծում եմ, որ ճիշտ ու սխալի հարց չկա: Կան ընկալումներ: Ես այդպես եմ տեսնում իրավիճակը, իշխանությունը փորձում է այլ տարբերակ առաջարկել. սպասեք 5 տարի ու էլի փորձեք ընտրությունների միջոցով փոխել վիճակը և այդպես շարունակ: Այլ տարբերակ հանրային դիսկուրսում, կարծես թե, չկա»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts