Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Տիգրան Մանսուրյանը շնորհակալ է իրեն երաժշտական երեկո նվիրելու համար

CULTURE

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգ կազմակերպվեց: Հոկտեմբերի 13-ին անցկացված կամերային երաժշտության երեկոն իր ներկայությամբ պատվեց անձամբ Մանսուրյանը:

«Անշուշտ, հիացած եմ այն երաժիշտներով, որոնք իրականացրին այս երեկոն: Ամեն մեկին առանձին-առանձին կցանկանայի հիացմունքս հայտնել: Եվ շատ շնորհակալ եմ, որ այս երեկոն նվիրել են ինձ: Կցանկանայի իմ հատուկ շնորհակալությունը հայտնել Կոմիտասի թանգարան-ինտիտուտին, նրա ղեկավարությանը, Մշակույթի նախարարությանը` այս երեկոն կազմակերպելու նախաձեռնության համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում համերգից հետո նշեց Տիգրան Մանսուրյանը:

Միջոցառման ընթացքում Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաև այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ Վարդուհի Մինասյանը (դաշնամուր), Աննա Մարգարյանը (ջութակ), Անի Արաբյանը (ջութակ), Գոռ Հովհաննիսյանը (ալտ), Արփինե Մարկոսյանը (ալտ), Արմինե Պետրոսյանը (թավջութակ), Տաթևիկ Մարտիրոսյանը (դաշնամուր):

Համերգի մասնակից ալտահար Գոռ Հովհաննիսյանը Մանսուրյանին նվիրված համերգը հարգանքի տուրք է համարում:

«Ես Մանսուրյանին ճանաչում եմ Քիմ Քաշքաշյանի միջոցով, քանի որ նա շատ է նվագում Մանսուրյանի գործերը: Ինձ Ալտի և դաշնամուրի համար թիվ մեկ սոնատը կոմպոզիտորը տվել է 1999 թվականին: Այսօր վերջապես կարողացա առիթ գտնել, որպեսզի նվագեմ»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

Գոռ Հովհաննիսյանը երեկոն բնորոշեց որպես նվեր, հարգանքի նշան երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկին:

Ճանաչված ու սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կի րառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ 

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն: 

 

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms