Թուրք սյունակագիրն Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ կարող է ազատազրկվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ թուրքական Diken պարբերականի սյունակագիր Լևենթ Գյուլթեքինի դեմ մեղադրական է ներկայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում նշվում է, թե Գյուլթեքինը 2016 թվականի դեկտեմբերի 12-ին մի հաղորդման ժամանակ իր խոսքում վիրավորանք է հնչեցրել Էրդողանի հասցեին: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Դատախազությունը վճռել է, որ թուրք գրողն անցել է քննադատության սահմանն ու վիրավորանք է հասցրել երկրի նախագահին:
Մեղադրականի ընդունման պարագայում Լևենթ Գյուլթեքինը կարող է դատապարտվել մինչև չորս տարի և ութ ամիս ազատազրկման:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



