Վթար մայրաքաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում
SOCIETYԱյսօր՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 20:57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում իրար են բախվել «Վազ 2121» եւ «Տոյոտա Լանդ Քրուզեր» մակնիշի ավտոմեքենաները: Կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Տոյոտա Լանդ Քրուզեր» (վարորդ` Գ.Ղ.) եւ «Վազ 2121» (վարորդ՝ Դավիթ Բեջանյան) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ բախվել խաչմերուկին գտնվող սյանը: Արդյունքում սյունն ընկել է անցորդի վրա:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



