Ադրբեջանցի սակրավորներ են վիրավորվել թուրք–իրանական սահմանը ականազերծելիս
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) հայտարարություն է տարածել, թե թուրք–իրանական սահմանը ականազերծելիս երկու ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել:
«Հունիսի 20–ին, ժամը 7:00–ի սահմաններում ականազերծման գործողության ժամանակ ական է պայթել, որի հետևանքով սակրավորներ` Հեզի Ասլանովը և Ռուսլան Քասիմովը վիրավորում են ստացել: Վիրավոր սակրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:
Ըստ ANAMA–ի՝ ադրբեջանցի սակրավորները Թուրքիայում աշխատում էին Թուրքիայի տարածքների ականազերծմամբ զբաղվող MECHEM ընկերության և Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության միջև կնքված պայմանագրով:
Նշվում է, որ ադրբեջանցի սակրավորները թուրք–իրանական սահմանի ականազերծումը սկսել են դեռ ապրիլի 19–ից, և մինչ վիրավորվելը «հազարավոր ականներ են վնասազերծել»:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



