Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում
SPORT
Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ Սոնան փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում` գլխավերևում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը 4-րդն էր (98 կգ):
Երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ էկվադորցի Նեյնսի Դահոմեսը (երկամարտ 242 կգ):
Վաղը Հայաստանի ներկայացուցիչներից տղամարդկանց 105 կգ քաշային կարգում հանդես կգա Սամվել Գասպարյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



