Կանաչ թեյը պայքարում է բերանի տհաճ հոտի դեմ
LIFEՎերջին շրջանում գիտնականները պարզեցին, որ կանաչ թեյն ունակ է պայքարելու բերանի վատ հոտի դեմ: Արդեն հաստատված է, որ կանաչ թեյը պայքարում է քաղցկեղի և սրտային հիվանդությունների զարգացման դեմ:

Մասնագետները պնդում են, որ կանաչ թեյը հաջողությամբ պայքարում է բերանի վատ հոտի դեմ: Այս ըմպելիքում պարունակվող հակաօքսիդանտ պոլիֆենոլները բերանում ոչնչացնում են որոշ բաղադրիչներ, որոնք կարող են վատ հոտի պատճառ հանդիսանալ:
Past.am-ի հաղորդմամբ՝ գիտնականները հայտնաբերել են, որ կանաչ թեյը արդյունավետ է նաև Պարկինսոնի և Ալցգեյմերի հիվանդությունների պրոֆիլակտիկայի դեպքում: Այս թեյը կազմված է նույն բաղադրիչներից, որոնցից բաղկացած է նաև ավանդական սև թեյը, սակայն տարբեր են նրանց արտադրման եղանակները: Թեյի պատրաստման տեխնոլոգիական շղթան կառուցված է այնպես, որպիսի ըմպելիքում իջեցվի կոֆեինի պարունակությունը:

Բժիշկները գտնում են, որ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հետազոտություններ անցկացնել, սակայն արդեն ստացված արդյունքները շատ քաջալերող են:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



