Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Որոշ մարդկանց մոտ իմ անձի նկատմամբ էմոցիաների պոռթկում է տեղի ունեցել». Տաթև Սարգսյան

LIFE
Որոշ մարդկանց մոտ իմ անձի նկատմամբ էմոցիաների պոռթկում է տեղի ունեցել. Տաթև Սարգսյան

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը վերջին օրերին հայտնվել է քննադատների թիրախում: Մեկը մյուսի հետեւից նրա հասցեին հնչում են չարախոսություններ, նրան մեկ մեղադրում են ստախոսության մեջ, մեկ էլ անդրադառնում սիրային կապերին: Իր անձնի նկատմամաբ նման վիրտուալ «հարձակման» հիմքում դերասանուհին դիտավորություն է տեսնում, բայց եւ այդ առումով ինչպես ինքն է ասում ՝փորձում է պահպանել իր հավասարակշռությունը:

«Իրականում հնարավոր է, որ որոշ մարդկանց մոտ իմ անձի նկատմամբ էմոցիաների պոռթկում է տեղի ունեցել, գուցե մենք տեղյակ չենք, թե որքան երկար են այդ մարդիկ իրենց զսպել, այսինքն՝ հնարավոր է, որ այդ «հարձակումն» ինձ համար էր հանկարծակի, բայց ինչ-որ մեկի համար շատ սպասված: Անկեղծ ասեմ՝ ուղեղս չեմ փորձում ծանրաբեռնել եւ գտնել պատճառ, պատասխան այդ հրապարակումների վերաբերյալ: Իրականում ադեկվատ մարդու կյանքում դրանք շատ չնչին բաներ են, ես շատ թույլ մարդ կլինեի, եթե այս ամենն ինձ համար հարված համարեի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Տաթեւն ու շարունկեց.

«Եթե այս ամենից ինչ-որ մեկն իրեն լավ զգաց, ուրեմն ես միայն ուրախ եմ դրա համար: Շատ տարբեր են հարմոնիա գտնելու ելքերը, եթե այս ամենը ինչ-որ մեկին տվել է այդ ներքին ներդաշնակությունը, ուրեմն ես չեմ կարող նրան համոզել, որպեսզի իր երջանկության կետին հասնի իմ տարբերակներով»:

Տաթեւը վստահ նշեց, որ չկա մեկն, ում հետ վատ հարաբերություններ ունենա, հետեւաբար որեւէ մեկին չի կասկածում նմանատիպ հրապարակումներ տարածելու մեջ:

«Գուցե շատ բարձր է հնչում, բայց այս քաղաքում որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ, չկա մի մարդ, ում փողոցում տեսնելիս՝ ճանապարհս թեքեմ: Արդեն 7 տարի է, ինչ ապրում եմ Հայաստանում եւ ուրախությամբ պետք է ասեմ, որ այս ընթացքում երբեւէ լարված հարաբերություն չեմ ունեցել եւ ոչ մեկի հետ: Եթե անձնական կյանքում, նախկին ընկերուհիների կամ ընկերների հետ եղել են միմյանց լավ չընկալելու խնդիրներ եւ շփման դադարեցումներ, ապա մեր միջեւ երբեք թշնամական հարաբերությունների այդ ամենը չի հասել: Մենք հիմա էլ, երբ հանդիպում ենք, ուրախությամբ ողջունում ենք միմյանց»,- ընդգծեց դերասանուհին:

Մեր նկատառմանը, թե որեւէ կերպ տարածված հրապարակումները հնարավո՞ր են ազդել դերասանուհու գործունեության վրա, պատասխանեց.

«Ես աշխատում եմ դրական մթնոլորտում, որտեղ մարդիկ ունեն սեփական կարծիք: Վստահ եմ, որ այդ հրապարակումներն իմ գործունեության վրա որեւէ ազդեցություն չեն ունենա: Դրանք չեն կարող անդրադառնալ նաեւ իմ՝ աշխատանքս սիրելու վրա: Եթե ես ինքնահաստատված չլինեի, գուցե այդ խոսակցությունները ազդեին վրաս, բայց ես ունեմ շատ հստակ տեսակետներ ու գաղափարներ: Ինձ շատ դժվար է հունից հանելը, դա կլինի միայն այն դեպքում, երբ որեւէ հարցում շատ վստահ լինեմ, բայց հետո իմանամ, որ իրականությունը բոլորովին այլ է: Թեեւ նման դեպքերում եւս փորձում եմ ադեկվատ լինել եւ համարել, որ դա եւս կյանքի փորձ է»:

Տաթեւ Սարգսյանի վերաբերյալ տարածված հրապարակումներից մեկում նշված էր, որ նա սիրային հարաբերություններ է ունեցել Դավիթ Մարդյանի, Նիկոլայ Եղիազարյանի, Ռիչարդ Մադլենյանի, Ռաֆայել Երանոսյանի հետ: Այս մասին խոսելիս՝ դերասանուհին նշեց.

«Ես չեմ համարում, թե այն տարիքում եմ, որ ամեն հարձակման վերաբերյալ պետք է բացատրություն տամ: Եթե ինչ-որ մեկը նման կարծիք է ձեւավարել, Ok, դա ինձ չի խանգարում: Ես չեմ կարող ամբողջ Հայաստանին կամ մի հրապարակման հեղինակի հակառակը համոզել: Ամեն դեպքում, ինձ համար ավելի պրոֆեսիոնալ կլիներ, եթե տվյալ նյութի հեղինակը ավելի լավ հետաքրքրվեր, գուցե այն ընթացքում, երբ նշված հայտնի տղամարդիկ ինձ հետ մտերիմ են եղել, ունեցել են նաեւ սիրելիներ: Հետեւաբար այդ տեղեկությունները իրականությանը համապատասխանել չէին կարող: Այդ տղաների հետ ունեմ շատ ջերմ հարաբերություններ: Ուրախ եմ, որ անգամ տարիքային մեծ տարբերության դեպքում մենք կարողացել ենք ստեղծել այնպիսի ընկերություն, որը շատերի համար օրինակելի կարող է լինել: Գուցե բարձր է հնչում, բայց այդ նույն հրապարակման հեղինակը կերազեր իր կողքին ունենար նման մտերիմ մարդկանց, ովքեր ամեն հարցում իմ կողքին են: Ինչեւէ, ուզում եմ շնորհակալություն հայտնել տարածված նյութերի ներքո տեղ գտած բոլոր մեկնաբանությունների հեղինակներին, ովքեր բավականին առողջ ու ադեկվատ կարծիքներ էին հայտնել, դրանցում չկար գոնե մեկ վատ մեկնաբանություն»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns