«Գալակտիկական դարպասները»՝ ճարպից, օճառից եւ ներկերից, ապշեցրել Է Համացանցի օգտատերերին
LIFEՆկարիչներ Թոմաս Բլենչարդը եւ Oilhack-ը Համացանցի օգտատերերին ցուցադրել են «Գալակտիկական դարպասներ» կարճամետրաժ ֆիլմը: Տեսահոլովակը հրապարակվել Է Vimeo-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսագրության մեջ, որը մեկ օրում ավելի քան 23 հազար դիտում Է հավաքել, նկարիչները ցուցադրել են ճարպի, օճառի եւ ներկերի փոխներգործությունը՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Velvet Coffee-ի երաժշտության ներքո: Բլենչարդի խոսքով՝ ֆիլմի ստեղծման համար նկարիչներին պահանջվել Է շուրջ չորս ամիս, եւ տեսահոլովակի վերջանական տարբերակ Է մտել նկարահանված նյութի ընդամենը երկու տոկոսը:
Դատելով ըստ տեսանյութի մեկնաբանությունների՝ Vimeo-ի օգտատերերին տպավորել Է «Գալակտիկական դարպասները»: «Պարզապես շունչս կտրվում Էր: Ընունեցեք հարգանքներս, տղաներ»,- նշել Է նրանցից մեկը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



