Հայաստանում պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է
ECONOMICSՀայաստանում 2017 թվականին հունվար-ապրիլին իրականացվել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված 1 077 հանցագործություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել էր 1 116: Այսինքն` այս տարի դրանց թիվը նվազել է 39-ով:
Մասնավորապես 10-ով նվազել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու հանցագործությունների թիվը` այս տարվա հունվար-ապրիլին կազմելով 52, իսկ նախորդ տարվա հունվար-ապրիլին` 62: Այս տարվա հունվար-ապրիլին գրանցվել է կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության 14 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23-ի փոխարեն: 6-ով նվազել են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցագործությունները` այս տարի դրանք կազմել են 19-ը, իսկ նախորդ տարի` 25-ը:
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվն այս տարվա առաջին չորս ամսում կազմել է 992, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 1 006: