Համբույրի դրական ազդեցության մասին
LIFE
Սիրելի հետ համբուրվելիս մենք ստանում են հաճույք ու հազվադեպ ենք մտածում այն մասին, թե ինչպես է համբույրն ազդում մեր օրգանիզմի վրա։ Բարեբախտաբար, համբույրի ազդեցությունը բացառապես դրական է։
Չնայած որ համբույրի պատմությունն ու նրա վերափոխումը հայտնի է քչերին, ժամանակակից շատ գիտնականներ շարունակում են ուսումնասիրել մարդկանց միջև այս տեսակի մտերմությունը։
Ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ հաճախակի համբուրվելը կարող է հարթեցնել կնճիռներն ու կանխել դրանց առաջացումը։ Սա տեղի է ունենում, քանի որ համբույրի մեջ ներգրավվում են դեմքի բազում մկաններ, որոնք այդպիսով մնում են լավ վիճակում։
Համբույրը նաև բարձրացնում է իմունիտետը, քանի որ այդ ժամանակ մենք փոխանակվում ենք միկրոբներով։ Իհարկե, սա չի վերաբերում այն դեպքերին, երբ համբույրի միջոցով փոխանցվում են հիվանդություններ, ինչպիսին օրինակ հեպատիտ B-ն է։
Համբույրի ժամանակ մարդու օրգանիզմում արտադրվում է էնդորֆին, որը նպաստում է երջանկությանն ու կայտառությանը։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



