Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները 8 մարզիկով կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
SPORTԸմբշամարտի ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջնությունը կկայանա հունիսի 27-ից հուլիսի 2-ը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Կարեն Զուրաբյանը (50 կգ), Արսեն Հարությունյանը (55 կգ), Վարդգես Կարապետյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Արման Ավագյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դորտմունդ կմեկնի հունիսի 25-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



