31-ամյա Հարությունը խոստովանել է, որ ինքն է կատարել գողությունը թիվ 47 երթուղու ավտոբուսում
SOCIETYՀունիսի 18-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր ներկայացել 1946 թ. ծնված Ջուլիետա Ա.-ն եւ հայտնել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 25.000 դրամ, էլեկտրոնային կրիչ, բանկային եւ խանութների զեղչի քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 31-ամյա Հարություն Ն.-ն, որը Ազատության պողոտայի թիվ 23 հասցեի մոտից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



