ԿԱՀ-ում ցեղախմբերի միջեւ բախումների հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԿենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում բախումների հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել։ Բրիայի քաղաքապետը հայտնել է, որ զոհերի քանակը կարող է աճել, քանի որ փողոցներում դեռ սպանվածների դիեր կան, հայտնում է Reuters-ը։
«Սինհուայի» տվյալներով, բախումները տեղի են ունեցել «Սելեկա» ու «Անտիբալակա» զինված խմբավորումների միջեւ։
«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության տվյալներով, եւս 43 տուժածներ են տեղափոխվել հիվանդանոցներ։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ԿԱՀ կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները Հռոմում ստորագրել են հրադադարի մասին համաձայնագիր։ Ըստ պայմանավորվածության, հակամարտության բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը՝ երկրի ամբողջ տարածքում, ինչն առաջին քայլը կդառնա երկարաժամկետ խաղաղության սահմանման ճանապարհին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



